Արինա Սաբալենկան նվաճեց 22-րդ տիտղոսը
Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան նվաճեց 22-րդ տիտղոսը մենախաղում։
Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում անցկացված WTA-500 մրցաշարի եզրափակիչում Բելառուսի ներկայացուցիչը 6:4, 6:3 հաշվով պարտության մատնեց ուկրաինացի Մարտա Կոստյուկին։
Գործող թենիսիստուհիներից ավելի շատ տիտղոս նվաճել են ամերիկացի Վինուս Ուիլյամսը (49) եւ լեհ Իգա Շվյոնտեկը (25)։


