ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արաս Օզբիլիսը տեղափոխվել է «Ուրարտու» ակումբ

Արաս Օզբիլիսը տեղափոխվել է «Ուրարտու» ակումբ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին անդամ Արաս Օզբիլիսը տեղափոխվել է «Ուրարտու» ակումբ, տեղեկանում ենք ակումբի կայքից։
 
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուի» կազմում նոր համալրում կա։ Ակումբը պայմանագիր է ստորագրել կիսապաշտպան Արաս Օզբիլիզի հետ։ Ողջունում ենք Արաս Օզբիլիզին «Ուրարտուում» և հաջողություններ ու նվաճումներ մաղթում թիմի հետ միասին»,-մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: