երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
«Արարատի» ֆուտբոլիստը տեղափոխվեց Ֆինլանդիա

«Արարատի» ֆուտբոլիստը տեղափոխվեց Ֆինլանդիա

Կոտդիվուարցի պաշտպան Դիմիտրի Լեգբոն Երևանի «Արարատից» տեղափոխվել է Ֆինլանդիայի Տուրկու քաղաքի «Ինտեր» ակումբ, հաղորդում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Արարատի» բոլոր երկրպագուներին ջերմ ընդունելության և միասին անցկացրած գեղեցիկ պահերի համար: «Արարատը» հավերժ կմնա իմ սրտում: Ակումբին ամենալավն եմ մաղթում»,- ասել է Լեգբոն:

21-ամյա Լեգբոն «Արարատին» էր միացել 2021 թվականի սեպտեմբերին: Նա բոլոր մրցաշարերում «Արարատի» կազմում 35 հանդիպման է մասնակցել և դարձել է 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

  • Կիսվել: