կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ararat Cup մրցաշարի արդյունքները խոսում են այն մասին, որ այն կդառնա ամենամյա

Ararat Cup մրցաշարի արդյունքները խոսում են այն մասին, որ այն կդառնա ամենամյա

Կարատեի գիտակների համար 2023 թվականի գարունը ուշագրավ էր։ Երևանում են հավաքվել այս մարզաձևի լավագույններից լավագույնները: Հայաստանի մայրաքաղաքում կայացել է ավանդական կարատեի "Ararat Cup-2023" միջազգային մրցաշարը՝ 8 երկրի 13 ֆեդերացիաների մասնակցությամբ:

Ֆուդոկան ավանդական կարատե-դո ուղղություն է Հայաստանում, որը սկիզբ է առել Շենգավիթ համայնքի մարզադպրոցում, որտեղ տասնյակ երեխաներ և պատանիներ մարզվել են կենցաղային բարդ պայմաններում: Հայկական կարատեի ֆեդերացիայի նախագահ Կարեն Ավետիսյանն ունի արդեն 8 -րդ սև գոտու դանը, իսկ նրա որդին՝ Հունան Ավետիսյանը, վաղ տարիքում նվաճելով իր առաջին սև գոտին՝ որոշում է գնալ հոր հետքերով և ներկայումս գլխավորում Է Իսպանիայի Ֆուդոկան կարատե-դո ֆեդերացիան:

"Երբ Մակեդոնիայում 2022 թվականի աշխարհի առաջնության շրջանակներում հանդիպեցի լեհ գործընկերների հետ, նրանք առաջարկեցին Արարատ Քափ մրցաշարն անցկացնել Երևանում", - պատմում է Հունան Ավետիսյանը: "Անհրաժեշտ էր կապ հաստատել Ֆուդոկան կարատեի ենթաձևի հիմնադիր, Համաշխարհային Ֆեդերացիայի գործադիր նախագահ Իլյա Յորգայի հետ։ Հայտնի մասնագետը նշել է, որ չի կարող այցելել իր սիրելի Հայաստան (Յորգան բազմաթիվ սեմինարներ է անցկացրել Երևանում), սակայն լիարժեք թույլտվություն է տվել մրցաշարը Երևանում անցկացնելու համար: Նրա "օրհնությունը" շատ դռներ բացեց մեզ համար", – շարունակեց Հունան Ավետիսյանը:

Ժամանակը քիչ էր։ Անհրաժեշտ էր ինքնաբուխ լուրջ մասշտաբային միջոցառում անցկացնել, բայց թիմը ձգտում ու ցանկություն ուներ:

Մարզական այս տոնին մասնակցելու համար Երևան են ժամանել բազմաթիվ հյուրեր, որոնք, ըստ Հունան Ավետիսյանի, շատ գոհ են մնացել: Մասնավորապես, Իսրայելի ներկայացուցիչները խոստացել են հաջորդ տարի Հայաստան գալ առնվազն 30 հոգանոց պատվիրակությամբ:

Ֆուդոկան կարատեի ֆեդերացիայի պատվավոր նախագահ Անդրեյ Կորոլյովը նույնպես ժամանեց Երևան և դրական գնահատեց մրցաշարի անցկացման գաղափարը: Նրա խոսքով՝ հատկապես միջազգային մասշտաբի միջոցառում անցկացնելը հեշտ չէ։ Կորոլյովը հատուկ շնորհակալություն է հայտնել Կարեն և Հունան Ավետիսյաններին, ովքեր շարունակում են մեծ աշխատանքը Ֆուդոկանի զարգացման գործում:

Պատվավոր նախագահն ասել է, որ ժամանակին սպորտի կայացման գործընթացում մեծ խոչընդոտներ էին լինում, իսկ հիմա ամեն ինչ այլ է: "Կարատեն սկսում է ժողովրդականություն ձեռք բերել։ Եթե երիտասարդ տարիներին այս մարզաձեւն արգելված էր, ապա այժմ իրավիճակը կտրուկ փոխվել է։ Այսօր արդեն կարելի է օլիմպիական չեմպիոն դառնալ այս մարզաձևում: Ուրախ եմ, որ կարատեին չեն վերաբերվում ինչպես մենամարտի։ Ի վերջո, կարատեն հարուստ պատմությամբ ու փիլիսոփայությամբ մարտարվեստ է", - նշել է նա։

Տարածաշրջանում և մասնավորապես Հայաստանում առկա բարդ պայմանների պատճառով հնարավոր ռիսկերից խուսափելու համար մրցաշարին չմասնակցեցին Ռումինիան, Բելառուսը, Ուզբեկստանը և մի շարք այլ երկրներ:

Ararat Cup մրցաշարի արդյունքները թույլ են տալիս կանխատեսել, որ այն կկրի պարբերական բնույթ, և հաջորդ նմանատիպ միջազգային մրցաշարերին Երևան կժամանեն ավելի շատ ներկայացուցիչներ ավելի շատ երկրներից:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: