«Արարատ-Արմենիան» հաղթել է արաբական թիմին
ԱՄԷ-ում ուսումնամարզական հավաք անցկացնող «Արարատ-Արմենիան» ստուգողական հանդիպում է անցկացրել «Էմիրեյթս» թիմի հետ։ Հանդիպումն ավարտվել է հայկական թիմի հաղթանակով նվազագույն հաշվով։
Գոլի հեղինակ է դարձել «Արարատ-Արմենիայի» նորեկ Կառլոս Պերեսը։ Ավելի վաղ հայկական ակումբը ոչ-ոքի էր խաղացել «Զենիթի» հետ։