ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արագ շախմատի թիմային ԱԱ․ Հայաստանը կներկայացնի 7 շախմատիստ

Արագ շախմատի թիմային ԱԱ․ Հայաստանը կներկայացնի 7 շախմատիստ

Օգոստոսի 26-ից 28-ը Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում կանցկացվի 2023 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունը: Այս մասին հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հայաստանը ներկայացնում են Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էլինա Դանիելյանը և Ալբերտո Աթոյանը:

Մեր թիմը մասնակից 38 թիմերի մեջ ունի 5-րդ վարկանիշը:

  • Կիսվել: