չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ալեքսանդր Տարխանովը հեռացել է «Փյունիկ»-ից

Ալեքսանդր Տարխանովը հեռացել է «Փյունիկ»-ից

Ալեքսանդր Տարխանովը հեռացել է «Փյունիկ»  ֆուտբոլային ակումբի փոխնախագահի պաշտոնից` կապված Կրասնոյարսկի «Ենիսեյ» ֆուտբոլային ակումբ տեխափոխվելու հետ` որպես գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնում են ակումբից։

«Ալեքսանդր Տարխանովը պատմության մեջ մտել է` որպես «Փյունիկ»  ֆուտբոլային ակումբի ամենավառ ու պրոֆեսիոնալ մարզիչներից մեկը` նվիրելով երկրպագուներին շատ վառ հաղթանակներ Հայաստանի առաջնությունում և Եվրոպա լիգայի որակավորման փուլում:

«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Ալեքսանդր Տարխանովին կատարած աշխատանքի համար և նորանոր հաջողություններ մաղթում «Ենիսեյ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում»,- ասված է ֆուտբոլային ակումբի տարածած հաղորդագրությունում։

  • Կիսվել: