ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ալեքսանդր Պետրակովը ժամանել է Երևան (տեսանյութ)

Ալեքսանդր Պետրակովը ժամանել է Երևան (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ժամանել է Երևան: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից:

65-ամյա մասնագետն այցելել է ՀՖՖՏեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա, ծանոթացել ենթակառուցվածքներին: ՀՖՖնախագահ Արմեն Մելիքբեկյանը Պետրակովին նվիրել է ազգային հավաքականի անվանական մարզաշապիկ:

Ալեքսանդր Պետրակովը ծնվել է 1957 թվականի օգոստոսի 6-ին՝ Կիևում։
Մարզչական կարիերայի ընթացքում Պետրակովը մարզել է Ուկրաինայի տարբեր տարիքայինհավաքականներ։

Պետրակովի գլխավորած Ուկրաինայի Մ-19 հավաքականը 2018 թվականին դուրս է եկել Եվրոպայիառաջնության կիսաեզրափակիչ, իսկ 2019-ին Ուկրաինայի մինչև 20 տարեկանների ազգայինհավաքականը Պետրակովի գլխավորությամբ դարձել է Աշխարհի մինչև 20 տարեկաններիառաջնության չեմպիոն։

  • Կիսվել: