շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ալբանական անակնկալ, շվեդական՝ ֆիասկո. Հայաստանը դեռ խաղի մեջ է. Եվրո-2024

Ալբանական անակնկալ, շվեդական՝ ֆիասկո. Հայաստանը դեռ խաղի մեջ է. Եվրո-2024

Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարում կայացան հերթական հանդիպումները:

Մեկ շաբաթվա ընթացքում երկուական հաղթանակներ տարան միամգամից 8 հավաքականներ: Դրանք են Իսպանիան, Նորվեգիան, Նիդեռլանդները, Խորվաթիան, Բելգիան, Սլովենիան, Դանիան և Պորտուգալիան: Սակայն միայն վերջին 5 թիմերին է հաջողվել շրջանցել նախկին առաջատարներին և բարձրանալ առաջին հորիզոնական: Իսկ ահա իսպանացիները, նորվեգացիները և նիդեռլանդցիները դեռ ետ են մնում Շոտլանդիայից ու Ֆրանսիայից, որոնք 5 խաղում տարել են նույնքան հաղթանակ:

Ամենամեծ անակնկալը մատուցեց Ալբանիայի ընտրանին, որը սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթեց Լեհաստանին, վաստակեց 10 միավոր և դարձավ իր խմբի միանձյա առաջատարը: Ալբանացիներին այժմ հետապնդում են Չեխիան ու Մոլդովան, որոնք ունեն 8-ական միավոր:

Այս տուրից հետո ծանրագույն վիճակում հայտնվել է Շվեդիայի ուժեղ հավաքականը, որը սեփական դաշտում 1:3 հաշվով Ավստրիային և էլ ավելի ետ մնաց առաջատարներից: Շվեդներն այժ 7-ական միավորով ետ են մնում ավստրիացիներից ու բելգիացիներից:

Հայաստանի հավաքականն անցած 6 օրվա մեջ վաստակեց ընդամենը մեկ միավոր և 2-րդ տեղից նահանջեց 3-րդ հորիզոնական: Այժմ մեր թիմը 3-ական միավորով զիջում է Խորվաթիային ու Թուրքիային: Հայաստանը դեռ պահպանում է 2-րդ տեղը գրավելու շանսերը, սակայն դրա համար հարկավոր է հաղթել մնացած երեք խաղերում: Դժվար խնդիր է, բայց՝ իրատեսական: Բանն այն է, որ մեր հավաքականը հաջող է հանդես գալիս հենց մրցակիցների հարկի տակ: Մերոնք հյուրընկալվելիս 4:2 հաշվով հաղթել են Ուելսին, իսկ Թուրքիայում ոչ-ոքի խաղացել՝ 1:1:

Հայաստանի հավաքականն ունի երկու արտագնա հանդիպում Լատվիայի և Խորվաթիայի հետ: Լատվիացիներն արդեն կրել են 5 պարտություն և դուրս մնացել ուղեգրերի համար պայքարից, իսկ խորվաթները, որոնք մեկ խաղ քիչ են անցկացրել, մինչև Հայաստանի հետ խաղը 6 միավոր վաստակելու դեպքում արդեն կլուծեն առաջին տեղի հարցը և կկորցնեն հետաքրքրությունը մնացած հանդիպումների նկատմամբ:

  • Կիսվել: