շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Ալաշկերտը» կտեղափոխվի Մարտունի. կառավարությունը ֆուտբոլի 4 նոր դպրոց է կառուցում

«Ալաշկերտը» կտեղափոխվի Մարտունի. կառավարությունը ֆուտբոլի 4 նոր դպրոց է կառուցում

 

«Կունենանք միջազգային ստանդարտներին համապատասխան ֆուտբոլի դպրոցներ` արհեստական կամ բնական խոտածածկերով, անհրաժեշտ բոլոր շինություններով, փակ մարզադահլիճներով, և մեր երեխաների համար ֆուտբոլ խաղալը կդառնա ավելի հասանելի։ Սա վերաբերում է ոչ միայն տղաներին, այլև աղջիկներին, որովհետև այստեղ, իհարկե, գործելու են նաև աղջիկների ֆուտբոլային թիմեր, որոնք կմասնակցեն մեր տարբեր առաջնությունների»,–ասաց նախարարը։

Ֆուտբոլային ժամանակակից մարզադաշտերի կառուցման համար ընտրվել են Երևանում` Դավիթաշեն 4-րդ թաղամասը, Արարատի մարզում` Արտաշատ քաղաքը, Գեղարքունիքում` Մարտունի քաղաքը։
 
Մարտունու մարզադաշտի դեպքում արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել. մարզադպրոց-մարզադաշտի կառուցումից հետո «Ալաշկերտ» ակումբը տեղափոխվելու է Մարտունի և հանդես է գալու տեղի մարզադաշտում:
 
Տավուշի մարզում ֆուտբոլի դպրոցը կկառուցվի Իջևան քաղաքի Արնար մարզադաշտի տարածքում։ Կառավարությունը ծրագրի իրագործման համար այսօր որոշում է ընդունել 2,5 մլրդ դրամ հատկացնելու մասին, որը, ԿԳՄՍ նախարարի պարզաբանմամբ, նախագծման ու շինարարության աշխատանքների նախնական արժեքի միայն 50 տոկոսն է։

  • Կիսվել: