շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Ալաշկերտ»-ը նոր սպորտային տնօրեն ունի

«Ալաշկերտ»-ը նոր սպորտային տնօրեն ունի

 Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր սպորտային տնօրեն ունի:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ալաշկերտի» սպորտային տնօրեն է նշանակվել ռուս Նիկիտա Պոլուխինը: 28-ամյա Պոլուխինը իր ֆուտբոլային գործունեությունը սկսել է 2017-ին՝ համալրելով Մոսկվայի «Արարատի» սելեկցիոն բաժինը, այնուհետև նույն աշխատանքը կատարել է հայկական ծագումով ռուսական «Վիստա» ակումբում՝ բացահայտելով երիտասարդ տաղանդների Աֆրիկայից և Լատինական Ամերիկայից:

Պոլուխինը նաև Հայաստանում աշխատելու փորձ ունի: Մինչև 2021 թվականը Նիկիտան սկաուտի գործառույթներ էր կատարում «Ուրարտուում», իսկ 2021-2022 թթ. գլխավորում էր «Նորավանքի» սելեկցիոն բաժինը:

  • Կիսվել: