շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Ալաշկերտ»-ը խորվաթ կիսապաշտպան ունի

«Ալաշկերտ»-ը խորվաթ կիսապաշտպան ունի

Երևանի «Ալաշկերտ»-ը շարունակում է համալրել կազմը:

Ինչպես փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը, Ալաշկերտ»-ի կազմը համալրել է խորվաթ կիսապաշտպան Իվան Պեշիչը: Փորձառու եզրայինը «Հայդուկ» ակումբի սան է, հանդես է եկել Սպլիտը ներկայացնող ակումբի գլխավոր թիմում:

Պեշիչը արտերկրում խաղալու մեծ փորձ ունի: «Ալաշկերտ»-ի նորեկը տարբեր տարիների պաշտպանել է ավստրիական «Կլագենֆուրտ»-ի, Բուխարեստի «Դինամո»-ի, ղազախական «Շախտյոր»-ի, «Կայսար»-ի և «Կասպի»-ի, ուկրաինական «Վորսկլա»-ի և Մինսկի «Դինամո»-ի գույները:

Իվան Պեշիչը խաղացել է նաև Խորվաթիայի Մ-19 հավաքականում:

  • Կիսվել: