շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Աղվան Ալեքսանյանը՝ Եվրոպայի երիտասարդների առաջնության արծաթե մեդալակիր

Աղվան Ալեքսանյանը՝ Եվրոպայի երիտասարդների առաջնության արծաթե մեդալակիր

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական ընտրանու անդամ Աղվան Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:

Երևանի Միկա մարզահամալիրում ընթացող Եվրոպայի առաջնության 80 կգ քաշային կարգում հանդես եկող Աղվան Ալեքսանյանը եզրափակիչում պարտվեց Մոնտենեգրոյից Միրկո Սարչեվիչին և նվաճեց արծաթե մեդալ: Հայ բռնցքամարտիկը պարտվեց բոլոր ռաունդներում ` ընդհանուր 3:1 հաշվով:

Ավելի վաղ Եվրոպայի առաջնության 57 կգ քաշային կարգի եզրափակիչում Գոռ Ազիզյանը մրցեց Բուլղարիան ներկայացնող Յորդանո Կոստովի հետ: Հայ բռնցքամարտիկը զիջեց երեք ռաունդներում էլ` ընդհանուր 4:0 հաշվով:

Երևանում ընթացող առաջնության բրոնզե մեդալակիր էին դարձել` Հովհաննես Հարությունյանը, Դավիթ Սաֆարյանը, Էրիկ Արստանյանը, Արթուր Մկրտչյանը, Յուրա Բաբլումյանը, Արման Միսկարյանը, Արմեն Պողոսյանը, Իշխան Հովսեփյանը և Ալբերտ Հարությունյանը:

 

  • Կիսվել: