երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ադրբեջանը կդիմի ՈՒԵՖԱ՝ Հայաստան-Խորվաթիա խաղին Արցախի դրոշը բարձրացնելու կապակցությամբ

Ադրբեջանը կդիմի ՈՒԵՖԱ՝ Հայաստան-Խորվաթիա խաղին Արցախի դրոշը բարձրացնելու կապակցությամբ

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան կդիմի ՈՒԵՖԱ՝ Եվրո-24 ընտրական փուլում Հայաստան-Խորվաթիա խաղի ժամանակ «հայերի սադրանքի» կապակցությամբ, ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության պետ Էլնուր Մամեդլին։

Երևանում կայացած խաղի ընթացքում Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի վրա դրոնով բարձրացվել էր Արցախի դրոշը։ Խաղը շատ կարճ ընդհատվել էր։

  • Կիսվել: