երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
ԱԱ․ Սկսվել է Հայաստան - Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը

ԱԱ․ Սկսվել է Հայաստան - Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը  հոկտեմբերի 6-ին կանցկացնի 2024թ․ աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդի տնային երկրորդ հանդիպումը։

Մրցակիցը աշխարհի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականն է։

Սկսվել է տոմսերի վաճառքը ticketon.am կայքում։

Տոմսերի գինը 500 - 1000 դրամ է։

Հանդիպումը տեղի կունենա Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

  • Կիսվել: