երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱԱ. Սերգեյ Սարգսյանը մեկնարկեց հաղթանակով

ԱԱ. Սերգեյ Սարգսյանը մեկնարկեց հաղթանակով

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում (օլիմպիական վարկանիշային) երրորդ մրցումային օրը պայքարի մեջ են մտել 65 եւ 97 կգ քաշային կարգի ներկայացուցիչները:

97 կգ քաշային կարգի Հայաստանի ներկայացուցիչ, Մ23 Եվրոպայի բրոնզե մեդալակիր, երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիր Սերգեյ Սարգսյանը որակավորման փուլում մրցեց Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի անհատական գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր,  Շվեցարիայի ներկայացուցիչ Սամուել Շերրերի հետ եւ համառ պայքարում վերջին վայրկյաններին հաղթեց 8:6 հաշվով:

Քիչ անց մրցագորգ դուրս կգա Եվրոպայի գործող չեմպիոն Վազգեն Թեւանյանը, որը 65 կգ քաշային կարգի 1/16 եզրափակիչում Եվրոպայի փոխչեմպիոն, չեզոք երկրի դրոշի ներքո հանդես եկող բելառուս Նուրգյուն Սկրիաբինի հետ:

  • Կիսվել: