երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱԱ․ Պայքարի մեջ կմտնեն Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը

ԱԱ․ Պայքարի մեջ կմտնեն Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում ավարտվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 17-ին Հայաստանը կունենա 2  ներկայացուցիչ +109 կգ քաշային կարգում: Պայքարի մեջ կմտնեն աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը, կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը: Նույն քաշային կարգում տիտղոսի համար կպայքարի նաեւ Հայաստանի հավաքականի կազմում օլիմպիական փոխչեմպիոն, Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը:

Այս քաշային կարգում մասնակցում է 8 մարզիկ: Վարազդատ Լալայանի նախնական հայտը երկամարտում 460 կգ է: Նույնքան է հայտավորվել նաեւ Գոռ Մինասյանը: Սիմոն Մարտիրոսյանի նախնական պատվերը 450 կգ է: Հայ ծանրորդների հիմնական մրցակիցը շարունակում է մնալ կրկնակի օլիմպիական չեմպիոն, 6-ակի աշխարհի եւ 7-ակի Եվրոպայի չեմպիոն, վրացի Լաշա Տալախաձեն: Նրա նախնական հայտը երկամարտում 465 կգ է:

  • Կիսվել: