երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ԱԱ. Մաքսիմ Մանուկյանը պարտվեց որակավորման փուլում

ԱԱ. Մաքսիմ Մանուկյանը պարտվեց որակավորման փուլում

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 82 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Մաքսիմ Մանուկյանը պարտվեց որակավորման փուլում:

Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը մրցեց Գերմանիան ներկայացնող Իդրիս Իբաեւի հետ եւ պարտվեց 6:9 հաշվով:

Քիչ անց մրցագորգ դուրս կգա աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ), որը  մեկնարկային 1/16 եզրափակիչում կգոտեմարտի Լիտվայի ներկայացուցիչ Պաուլիուս Գալկինասի հետ։

Եվրոպայի բրոնզե մեդալակիր Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ) 1/8 եզրափակիչում կմրցի Թուրքիայի ներկայացուցիչ Ադեմ Բուրակ Ուզունի հետ:

Հայաստանի առաջին ներկայացուցիչ Դավիթ Օվասապյանը որակավորման փուլում 40 վայրկյանում հաղթել է հնդիկ ըմբիշ Սայն Մեհարին:

Աշխարհի Մ23 փոխչեմպիոնը 1/8 եզրափակիչում ուժերը կչափի աշխարհի փոխչեմպիոն, Պանամերիկյան խաղերի հնգակի չեմպիոն, կուբացի Օսկան Պինո Հինդսի հետ:

  • Կիսվել: