երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ըմբշամարտի ԱԱ․ Հարությունյանն ու Ալիխանյանը հաղթանակով են մեկնարկել մրցաշարում

Ըմբշամարտի ԱԱ․ Հարությունյանն ու Ալիխանյանը հաղթանակով են մեկնարկել մրցաշարում

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ըմբշամարտի 2023 թվականի Աշխարհի առաջնությունը։

Հայաստանի ներկայացուցիչ Հրայր Ալիխանյանը (74 կգ) հաղթել է վենեսուելացի մրցակցին մեկնարկում և դուրս է եկել 1/16 եզրափակիչ։

Մեկնարկում հաղթել է նաև Արսեն Հարությունյանը (57 կգ)․ 1/16 եզրափակչում նրա մրցակիցը կլինի իտալացի Սիմոնե Պիրոդուն։

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչ Արման Անդրեասյանը (70 կգ) երեկ կիսաեզրափակիչում պարտվեց ամերիկացի մրցակցին (0-7) և կպայքարի բրոնզե մեդալի համար։

  • Կիսվել: