ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱԱ․ Դանիելյանը հաղթեց Կոներուին եւ 3 առաջատարների թվում է

ԱԱ․ Դանիելյանը հաղթեց Կոներուին եւ 3 առաջատարների թվում է

Ալմաթիում անցկացվող արագ շախմատի աշխարհի առաջնության կանանց մրցաշարում Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը 5-րդ տուրում սպիտակներով պարտության մատնեց Համպի Կոներուին եւ 4,5 միավորով բաժանում է 1-3-րդ տեղերը չինացի Ժոնգի Տանի ու ռուսաստանցի Լեա Գարիֆուլինայի հետ։

Լիլիթ Մկրտչյանը 5 հնարավորից վաստակել է 3, Մարիամ Մկրտչյանը՝ 2,5, Սուսաննա Գաբոյանը՝ 2 միավոր։ Կանանց առաջնությունում կանցկացվի 11 տուր։

  • Կիսվել: