ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ԱԱ․  Այսօր իր երկրորդ մենամարտը կանցկացնի  Արթուր Ղազարյանը

ԱԱ․ Այսօր իր երկրորդ մենամարտը կանցկացնի Արթուր Ղազարյանը

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնության մրցումային երրորդ օրը Հայաստանն ունի մեկ մասնակից:

Աշխարհի առաջնությունում իր երկրորդ մենամարտը կանցկացնի 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը:

1/8-րդ եզրափակիչում նա կմրցի Զամբիայի ներկայացուցիչ Էնդրյու Չիլատայի հետ:

Ղազարյանը 1/16 եզրափակիչում նոկաուտով հաղթել էր Բուրունդին ներկայացնող Մուհամեդ Նտունգիեբոսեին:

Հայաստանի ներկայացուցիչը հանդես կգա ցերեկային մրցահերթում, A ռինգում:

Կարեն Աղամալյանի գլխավորած հավաքականից հաղթանակով էր մեկնարկել նաեւ Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը:

86 կգ քաշայինների  1/16 եզրափակիչում Հովհաննիսյանը 4:1 հաշվով հաղթել էր  Իսրայելի ներկայացուցիչ Յան Զաքին:

Համբարձում Հակոբյանը (80 կգ) 1/16 եզրափակիչում պարտվել է Չինաստանի ներկայացուցիչ Տ. Կե Թուոհետաերբիեին:

Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցում է 11 բռնցքամարտիկով։ Ռինգ դուրս կգան նաեւ Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուսլան Ասլիկյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Հովհաննես Բաչկովը (63,5), Գուրգեն Մադոյանը (67կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) եւ Դավիթ Չալոյանը (92+ կգ):

  • Կիսվել: