ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ԱԱ․ Արթուր Ղազարյանը պարտվեց 1/8 եզրափակիչում

ԱԱ․ Արթուր Ղազարյանը պարտվեց 1/8 եզրափակիչում

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնության 60 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը 1/8-րդ եզրափակիչի մենամարտն անցկացրեց Զամբիայի ներկայացուցիչ Էնդրյու Չիլատայի հետ եւ պարտություն կրեց։ Երեք ռաունդներում էլ մրցավարներն առավելությունը տվեցին Էնդրյու Չիլատային։

Ղազարյանը 1/16 եզրափակիչում նոկաուտով հաղթել էր Բուրունդին ներկայացնող Մուհամեդ Նտունգիեբոսեին:

Կարեն Աղամալյանի գլխավորած հավաքականից հաղթանակով էր մեկնարկել նաեւ Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը:

86 կգ քաշայինների  1/16 եզրափակիչում Հովհաննիսյանը 4:1 հաշվով հաղթել էր  Իսրայելի ներկայացուցիչ Յան Զաքին:

Համբարձում Հակոբյանը (80 կգ) 1/16 եզրափակիչում պարտվել է Չինաստանի ներկայացուցիչ Տ. Կե Թուոհետաերբիեին:

Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցում է 11 բռնցքամարտիկով։ Ռինգ դուրս կգան նաեւ Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուսլան Ասլիկյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Հովհաննես Բաչկովը (63,5), Գուրգեն Մադոյանը (67կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) եւ Դավիթ Չալոյանը (92+ կգ):

  • Կիսվել: