կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱԱ. Արման Ավագյանը չհաղթահարեց 1/8 եզրափակիչի արգելքը

ԱԱ. Արման Ավագյանը չհաղթահարեց 1/8 եզրափակիչի արգելքը

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ մրցումային օրվա Հայաստանի երրորդ ներկայացուցիչ Արման Ավագյանը (79կգ) մեկնարկային գոտեմարտում պարտվեց։

Մ23 աշխարհի բրոնզե մեդալակիրը 1/8 եզրափակիչում 1:6 հաշվով պարտվեց ադրբեջանցի Օրխան Աբասովին։ Գոտեմարտի ավարտին 1:2 հաշվի ժամանակ Ավագյանը հարմար բռնվածքով ցանկանում էր գլորում կատարել, բայց ոտքի վնասվածք ստացավ եւ ինքը հայտվեց ներքեւում։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը ըմբիշների առաջին օլիմպիական վարկանիշային մրցաշարն է: Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվելու է 5 ուղեգիր: 4 մեդալակիրները և բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշներից մեկը. նրանց միջև կանցկացվի լրացուցիչ գոտեմարտ:

Ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական քաշային կարգերն են` 57 կգ, 65 կգ, 74 կգ, 86 կգ, 97 կգ եւ 125 կգ:

Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 19-ին:

  • Կիսվել: