շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ԱԱ․ 5-րդ օրը ռինգ դուրս կգան Արթուր Բազեյանը և Նարեկ Մանասյանը

ԱԱ․ 5-րդ օրը ռինգ դուրս կգան Արթուր Բազեյանը և Նարեկ Մանասյանը

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնության 5-րդ օրը Հայաստանն ունի երկու մասնակից։

Մայիսի 5-ին մեկնարկային մենամարտերը կանցկացնեն  57 կգ քաշային Արթուր Բազեյանը եւ  92 կգ քաշային Նարեկ Մանասյանը։ Երկուսն էլ ռինգ դուրս կգան երեկոյան մրցահերթում (Երեւանի ժամանակով 17:00-ից)։

Արթուր Բազեյանի մրցակիցը կլինի իրանցի Պոուրիա Աբդուլմալեկիերին (A ռինգում), Նարեկ Մանասյանը կմենամարտի Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ներկայացուցիչ Մբանգի Մուկիենայի հետ (B ռինգում)։

  • Կիսվել: