ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
8 հայ ըմբիշ Բենուր Փաշայանի միջազգային հուշամրցաշարի եզրափակչում է

8 հայ ըմբիշ Բենուր Փաշայանի միջազգային հուշամրցաշարի եզրափակչում է

Տևական դադարից հետո մրցագորգ վերադարձած աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը կպայքարի Բենուր Փաշայանի հուշամրցաշարի ոսկե մեդալի համար։

«Դինամո» մարզադահլիճում ավարտվեցին աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Բենուր Փաշայանի հուշամրցաշարի կիսաեզրափակիչի գոտեմարտերը։ Եզրափակիչում հաղթողի կոչման համար կպայքարի Հայաստանի հավաքականի 8 ըմբիշ։

55 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռոբերտ Կարապետյանը ուժերը կչափի Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Կաբալոևի հետ։

60 կգ քաշային կարգում կգոտեմարտեն Ռուսաստանը ներկայացնող Դինիսլամ Բամատովը եւ Բելառուսի ներկայացուցիչ Հլեբ Մակարանկան։

63 կգ քաշային կարգում ոսկե մեդալի համար կպայքարեն Ռուսաստանի ներկայացուցիչներ Արթուր Մելքոնյանը և Ռախման Տախմուրզաևը։

67 կգ քաշային կարգում ոսկե մեդալի համար կպայքարեն աշխարհի և Եվրոպայի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը և Հայկ Մելիքյանը։

72 կգ քաշային կարգում Շանթ Խաչատրյանը կմրցի Արարատ Վարդերեսյանի հետ։

77 կգ քաշային Աշոտ Կիրակոսյանը կգոտեմարտի ռուս Սերգեյ Ստեպանովի հետ։

82 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը կպայքարի Ռուսաստանի ներկայացուցիչ Այես Գանիբովի հետ։

87 կգ քաշայինների պայքարում կհանդիպեն Ռուսաստանը ներկայացնող Միլադ Ալիրզաևը և Ալեքսանդր Կոմարովը։

 

97 կգ քաշային կարգում Արթուր Սարգսյանը ոսկե մեդալը կվիճարկի Իրանի ներկայացուցիչ Ակբարի Ամիրեզայի հետ։

130 կգ քաշային կարգում կմրցեն իրանցի Հեդայաթի Ֆարդին և ռուս Մարատ Կամպարովը։

Բենուր Փաշայանի հուշամրցաշարը ընտրական է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի համար: Մրցաշարի արդյունքներով կձևավորվի հավաքականը, որը սեպտեմբերին կմասնակցի 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերի համար վարկանիշային հանդիսացող աշխարհի առաջնությանը:

  • Կիսվել: