ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
6 տուրից հետո Արոնյանը 3-րդն է․ Grand Chess Tour

6 տուրից հետո Արոնյանը 3-րդն է․ Grand Chess Tour

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող արագ շախմատի մրցաշարում կայացան 4-6-րդ տուրերի մրցախաղերը:
Լևոն Արոնյանն անցկացրած 3 պարտիաներում էլ հաշտություն կնքեց՝ նախ նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ, ապա ռումինացիներ Բոգդան-Դանիել Դյակի ու Ռիչարդ Ռապորտի հետ:

6 տուրից հետո Արոնյանը 8 միավորով 3-րդ տեղում է: 9-ական միավորով առաջատարներն են լեհ Յան-Քշիշտոֆ Դուդան և ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ուեսլի Սոն:

Այսօր կայանալիք 7-9-րդ տուրերի մրցախաղերով արագ շախմատի մրցաշարը կավարտվի: Արոնյանը կմրցի լեհ Ռադոսլավ Վոյտաչեկի, Ուեսլի Սոյի և Յան-Քշիշտոֆ Դուդայի հետ:

  • Կիսվել: