ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
4 տուրից հետո Լևոն Արոնյանը WR Chess Masters-ի միանձնյա առաջատարն է

4 տուրից հետո Լևոն Արոնյանը WR Chess Masters-ի միանձնյա առաջատարն է

Լևոն Արոնյանը շարունակում է հաջող ելույթները Դյուսելդորֆում ընթացող WR Chess Masters մրցաշարում։ 4-րդ տուրում ԱՄՆ-ը ներկայացնող Արոնյանը խաղաղ դաշն է կնքել լեհ Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ։

Ավելի վաղ Լևոնը հաղթել էր Ռամեշբաբու Պրագնանանդային և ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովին: Նա նաև մեկ անգամ ոչ-ոքի էր խաղացել գերմանացի Վինսենտ Կեյմերի հետ։

Այս խաղից հետ Արոնյանը 3 միավոր ունի իր ակտիվում և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

  • Կիսվել: