երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
2 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ Լեհաստանի հրաձգության բաց առաջնությունից

2 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ Լեհաստանի հրաձգության բաց առաջնությունից

Հայ հրաձիգները Լեհաստանում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում մասնակցել են Բելոստոկ քաղաքում անցկացված բաց առաջնությանը, որում 2 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել:
 
 
Առաջնության հաղթողներ են դարձել Էլմիրա Կարապետյանը, Զավեն Իգիթյանը, արծաթե մեդալների արժանացել են Վրեժ Թորոսյանը, Բենիկ Խլղաթյանը և Զավեն Իգիթյանը, իսկ բրոնզե մեդալ է նվաճել Գագիկ Նիկողոսյանը:
 
Էլմիրա Կարապետյանը ոսկե մեդալ է նվաճել օդամղիչ ատրճանակ մրցաձևում: Նույն մրցաձևում Զավեն Իգիթյանն արժանացել է ոսկե և արծաթե մեդալների, իսկ Բենիկ Խլղաթյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Հրաձիգներ Վրեժ Թորոսյանն ու Գագիկ Նիկողոսյանը, համապատասխանաբար, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել «օդամղիչ հրացան» մրցաձևում:
 
 
Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են եղել նաև Գոռ Մանուչարյանը, Գրիգոր Պողոսյանը և Արմեն Գևորգյանը:
 
 
Հրաձգության հավաքական թիմը փետրվարի 17-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Լեհաստանում՝ նախապատրաստվելով Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում մարտի 5-12-ը կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

  • Կիսվել: