ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային և վիզայի բաժինն աշխատում է շուրջօրյա. ոստիկանություն

«Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային և վիզայի բաժինն աշխատում է շուրջօրյա. ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հուլիսի 5-ին սոցիալական կայքի օգտատերերից մեկը, ապա նաև ԶԼՄ-ներում հրապարակում է արվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գիշերային չվերթերի ժամանումից հետո անձնագրային բաժանմունքում Հայաստան ժամանած օտարերկրացիներին մուտքի վիզա տրամադրելու համար աշխատակիցները տեղում չեն եղել, ինչը պատճառաբանվել է իբրև ոչ աշխատանքային օր լինելու հանգամանքով:

«Հրապարակման կապակցությամբ պարզաբանում ենք՝
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետական սահմանի անցման կետերում ծառայություն իրականացնող բոլոր ստորաբաժանումները, այդ թվում՝ «Զվարթնոց» օդանավակայանի բաժինը, աշխատում են շուրջօրյա ռեժիմով։ Սույն թվականի հուլիսի 4-ի և 5-ի հերթափոխները ծառայությունն իրականացրել և իրականացնում են ամբողջական կազմով, հերթափոխը կատարվել է սահմանված ժամին և ստորաբաժանումներն իրականացնում են օրենքով վերապահված բոլոր գործառույթները՝ անկախ ոչ աշխատանքային օր լինելու հանգամանքից։
Կրկին խնդրում ենք լրատվամիջոցներին հրապարակել ստույգ և ճշգրտված տեղեկություններ»,- ասված է ոստիկանության տարածած պարզաբանման մեջ։

  • Կիսվել: