հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Զուլֆուգարովը՝ Թուրքիայի դե՞մ

Զուլֆուգարովը՝ Թուրքիայի դե՞մ

Մինչ ալիեւյան քարոզչությունը գեներացնում է Քրդական բանվորական կուսակցության զինյալների Արցախում «բազավորման» թեման, Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը հանդես է եկել հակառակ մեկնաբանությամբ:

Նրա կարծիքով՝ Իրաքի հյուսիսում, Թուրքիայում եւ Սիրիայում Քրդական բանվորական կուսակցության զինված խմբավորումները վերջին շրջանում մեծ կորուստներ են կրել եւ չունեն նախկին ազդեցությունը եւ ներուժը, Հայաստանի ֆինանսական հնարավորությունները թույլ չեն տալիս օտարեկրյա վարձկաններ ներգրավել Ադրբեջանի դեմ հավանական պատերազմում, իսկ Արցախ քուրդ զինյալների տեղափոխման տեղեկատվական ֆոն ստեղծում է Հայաստանը, որպեսզի «ադրբեջանական ժողովրդին վախ ներշնչի»:

Ստացվում է, որ ալիեւյան քարոզչությունն ինքն է սեփական ժողովրդին վախեր ներշնչում:

Ավելին, իշխանական քարոզչությունը դա անում է Թուրքիայի հրահանգով, քանի որ ադրբեջանական կողմի տեղեկությունները քաղվում են բացառապես թուրքական համապատասխան աղբյուրներից: Զուլֆուգարովը, կարծես թե հասկանում է նման քարոզչության վտանգը եւ փորձում է իշխանություններին հորդորել, որպեսզի ձեռնպահ մնան թեմայի խորացումից: Կամ էլ նախկին արտգործնախարարը «երկրորդ ջութակի» դեր է ստանձնել՝ ապակողմնորոշելու հայկական կողմին:

  • Կիսվել: