հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
ԶՊՄԿ-ն աջակցում է Casekey ուսանողական մրցույթին․ տեսանյութ

ԶՊՄԿ-ն աջակցում է Casekey ուսանողական մրցույթին․ տեսանյութ

Ամիսներ շարունակ ընթացող և յուրահատուկ ձևաչափով իրականացվող CaseKey մրցույթն  արդեն հինգերորդ տարին է, ինչ կամրջում է ուսանողներին ու գործատուներին՝ հնարավորություն տալով երիտասարդներին ուժերը փորձելու իրական բիզնես խնդիրների լուծման մեջ։

Այս տարվա մրցույթին առաջին անգամ մասնակցեց նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, իրավաբանական դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Պետրոսյանը մրցույթի ընթացքում ընդգծեց, որ քեյսային ուսուցումն այսօր գիտելիքի փոխանցման ու ստեղծման ամենաարդյունավետ եղանակներից է․ այն զարգացնում է թիմային աշխատանքը, լիդերությունը, բազմակողմանի վերլուծական մտածողությունը և ուսանողներին մոտեցնում է իրական միջավայրի խնդիրներին։

  • Կիսվել: