չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Զինկոմիսարիատի շենքում փլուզումից տուժածներից երեքը վերակենդանացման բաժանմունքում են, երկուսի վիճակը բավարար է

Զինկոմիսարիատի շենքում փլուզումից տուժածներից երեքը վերակենդանացման բաժանմունքում են, երկուսի վիճակը բավարար է

5 քաղաքացի հետազոտվելուց հետո դուրս է գրվել, տուժածներից 2-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ մնացած 3-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. վերջիններիս առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Հիշեցնենք,որ այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հասցեում գտնվող N1 Զինվորական կոմիսարիատի շենքում տեղի է ունեցել փլուզում. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատները, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ փլուզվել է 1-ին հարկի սենյակներից մեկի հատակը (մոտ 30 քմ): Կա 11 տուժած. բոլորը տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ:

  • Կիսվել: