երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վարդենիսում բողոքի ակցիաները դադարեցվել են․ սպասում են մարզպետին

Վարդենիսում բողոքի ակցիաները դադարեցվել են․ սպասում են մարզպետին

Այսօր վաղ առավոտից՝ ի աջակցություն Վարդենիսում գործող անձնագրային բաժնի  իրականացվող ցույցերը, որոնք ուղեկցվում էին ճանապարհների փակմամբ, դադարեցվել են։ Վարորդները բացել են ճանապարհները, երբ տեղեկացել են, որ մարզպետը պատրաստ է գալ ու լսել իրենց:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի և հարակից գյուղերի բնակիչներն այսօր՝ փետրվարի 12-ի առավոտյան փակել են քաղաք մտնող գլխավոր ճանապարհը և բողոքում էին Վարդենիս և Ճամբարակ համայնքների անձնագրային ծառայությունների, բուժմիավորման, հոգեբուժարանի և այլ պետական հիմնարկների փակելու և դրանք Մարտունի քաղաք տեղափոխելու դեմ։ Բողոքի ակցիային մասնակցում էր նաև Վարդենիսի քաղաքապետ Ահարոն Խաչատրյանը։

Նկատենք, որ ավելի վաղ այս նույն գործընթացները իրականացվել են Մեղրի քաղաքում։ Կառավարության այս որոշումները վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիմնավորել է օպտիմալացման նպատակներով, այդ բնակավայրերի սակավամարդության պատճատով տեղական պետական հաստատությունների թերծանրաբեռնվածությամբ։

  • Կիսվել: