հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Ժաննա Անդրեասյանը մեկնում է արձակուրդ

Ժաննա Անդրեասյանը մեկնում է արձակուրդ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը երկու շաբաթով մեկնում է արձակուրդ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին տրամադրել 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 11 աշխատանքային օր՝ 2024 թվականի հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 13-ը ներառյալ:

Ժաննա Անդրեասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը»:

  • Կիսվել: