չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ժամը 21:10-ի դրությամբ «Հերացի» հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի. Դանիելյան

Ժամը 21:10-ի դրությամբ «Հերացի» հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի. Դանիելյան

Ժամը 21:10-ի դրությամբ «Հերացի» համալսարանական հիվանդանոց է շտապօգնության մեքենայով տեղափոխվել 7 քաղաքացի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

՛՛Ներկա պահին նրանք գտնվում են հետազոտման փուլում՛՛,-նշել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր երթի ժամանակ բախումներ են տեղի ունեցել ՛՛Դիմադրություն՛՛ շարժման մասնակիցների և ոստիկանների միջև:

Շարժման մասնակիցները ոստիկաններին  խնդրել են բացել Դեմիրճյան փողոցը, որպեսզի գնան դեպի ԱԺ շենք, նրանք մերժել են, այնուհետև, ըստ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի, ոստիկանները դիմել են սադրանքի, սկսվել են բախումներ, ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել, կան տուժածներ, բերման ենթարկվածներ: 

  • Կիսվել: