ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Ժամանակ». Ներդրվելու է ճանապարհային երթևեկության երեք նոր նշան

«Ժամանակ». Ներդրվելու է ճանապարհային երթևեկության երեք նոր նշան

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է ներդնել երեք նոր ճանապարհային երթևեկության նշան՝ «Զբոսաշրջային ավտոբուսների համար կայանատեղ», «Բացի զբոսաշրջային ավտոբուսներից», «Շրջիկ առևտուր իրականացնող տրանսպորտային միջոցների համար կայանատեղ»։ Ըստ կառավարության՝ նման նշանների ներդրումը պայմանավորված է ՀՀ-ում զբոսաշրջային գործունեություն ծավալող կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարու։

  • Կիսվել: