հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
«Ժամանակ». Լիբանանահայերը Հայաստանից կրկին վերադառնում են Լիբանան

«Ժամանակ». Լիբանանահայերը Հայաստանից կրկին վերադառնում են Լիբանան

«Ժամանակ» թերթը գրում է. «Լիբանանահայերը, ովքեր մշտական բնակության էին եկել Հայաստան, կորոնովիրուսային համաճարակի պատճառով կրկին վերադառնում են Լիբանան: Ինչպես մեզ հայտնեց նրանցից մեկը, այս պահին ինքնաթիռի է սպասում 148 լիբանանահայ, ևս 140-ը Հայաստանից մեկնել է մայիսի 4-ին: Պատճառները տնտեսական են, աշխատանք և եկամուտ չկա, իսկ իրենք պետք է վճարեն բնակարանի վարձ, մինչդեռ Բեյրութում կարող են ապրել իրենց բնակարաններում: Նրանք բողոքում են, որ չնայած տնտեսական դժվարություններին, բնակարանների սեփականատերերը հրաժարվում են վարձի զեղչեր անել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: