շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Զելենսկին Բուքինգհեմյան պալատում հանդիպել է Չարլզ III-ի հետ. Ուկրաինայի նախագահը կմենկի նաև Փարիզ ու Բրյուսել

Զելենսկին Բուքինգհեմյան պալատում հանդիպել է Չարլզ III-ի հետ. Ուկրաինայի նախագահը կմենկի նաև Փարիզ ու Բրյուսել

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը Բուքինգհեմյան պալատում առաջին անգամ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնում է Sky News-ը։

«Վլադիմիր Զելենսկին այժմ Բուքինգհեմյան պալատում թագավորի մոտ ունկնդրության է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Վլադիմիր Զելենսկին և Մեծ Բրիտանիայի միապետն առաջին անգամ են հանդիպել Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր։ Զելենսկու այցի մասին հայտնի չէր մինչև նրա Լոնդոն ժամանելը։

Նշենք նաև, որ չորեքշաբթի երեկոյան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կժամանի Փարիզ։ Նա կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Սպասվում է, որ Զելենսկին Բրյուսել կժամանի հինգշաբթի։

  • Կիսվել: