ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Զատուլինը մեր հերոսն է». «Լազարեւյան ակումբի» նիստին պաստառ են բարձրացրել ի պաշտպանություն ռուս պատգամավորի

«Զատուլինը մեր հերոսն է». «Լազարեւյան ակումբի» նիստին պաստառ են բարձրացրել ի պաշտպանություն ռուս պատգամավորի

Լազարեւյան ակումբի նիստին ի պաշտպանություն Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ ՌԴ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի պաստառ են բարձրացրել։

Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանություններն անընդունելի են համարել Զատուլինի գործունեությունը՝ չնայած նրա ընդգծված հայամետ դիրքորոշմանը եւ արգելել են նրա  մուտքը երկիր։ Այս կապակցությամբ Կոնստանտին Զատուլինը ելույթ է ունեցել տեսակապով։

Հենց պատգամավորի ելույթի պահին Երեւանում համաժողովի դահլիճ է մտել մի կին՝ պաստառը ձեռքին, որի վրա գրված է եղել․ «Զատուլինը մեր հերոսն է»։

  • Կիսվել: