երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Զառիթափ գյուղում հողաքարային զանգվածը փլվել է քաղաքացու վրա․ տուժածը հոսպիտալացվել է

Զառիթափ գյուղում հողաքարային զանգվածը փլվել է քաղաքացու վրա․ տուժածը հոսպիտալացվել է

Հոկտեմբերի 7-ին, ժամը 20։08-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զառիթափ գյուղում փոս փորելիս հողաքարային զանգվածը փլվել է քաղաքացու վրա, ինչի հետևանքով վերջինս արգելափակվել է։

Ինչպես փոխանցում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Խուդավերդի քար» կոչվող հատվածում Ս. Ե.-ն (ծնված 1953 թ.) արգելափակվել է փոսի մեջ և ստացել մարմնական վնասվածքներ:

Փրկակարները արգելափակումից դուրս են բերել տուժածին և պատգարակով մոտեցրել (մոտ 300 մ) շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Վայքի ԲՄ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։

  • Կիսվել: