կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Զարեհ Սինանյանը հանդիպում է ունեցել Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության ներկայացուցիչների հետ

Զարեհ Սինանյանը հանդիպում է ունեցել Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության ներկայացուցիչների հետ

Նյու Յորքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպում է ունեցել Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության հիմնադիր նախագահ Արամ Սեթյանի և հյուսիսարևելյան մասնաճյուղի նախագահ Րաֆֆի Ժամկոչյանի հետ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջից.

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:

Կարևորվել է նաև ընկերակցության կողմից ապրիլի 18-ին տեղի ունեցած մենթորության ֆորումին գրասենյակի մասնակցությունը՝ տեղեկացնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:

 

  • Կիսվել: