ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Զառ գյուղում պայթյունի հետևանքով տուն է փլուզվել․ տուժածների վիճակը ծանր է (լուսանկարներ)

Զառ գյուղում պայթյունի հետևանքով տուն է փլուզվել․ տուժածների վիճակը ծանր է (լուսանկարներ)

Ինչպես այսօր ավելի վաղ հայտնել էինք, Կոտայքի մարզի  Զառ գյուղի Մեխանիզատորների փողոցում պայթյունի հետևանքով տուն է փլուզվել: Ըստ նախնական տվյալների, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն: Տունը փլուզվել է՝ մոտ 130 քմ, վնասվել են հարակից տան տանիքից մոտ 8 քմ հատված, հյուրասենյակի դռան ապակին և տանը կից մեկ այլ տան պատուհանները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տան բնակիչները՝ Գրիշա (ծնված 1934 թ.) և Քնար (ծնված 1936 թ.) Հ.-երը հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

 

 

  • Կիսվել: