երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Զանգ» շարժումը վերադառնում է փողոց եւ իր գործողությունները կսկսի Մաշտոցի պուրակից. Հայտարարություն

«Զանգ» շարժումը վերադառնում է փողոց եւ իր գործողությունները կսկսի Մաշտոցի պուրակից. Հայտարարություն

«Արժանապատվության շարժումը», որը վերանվանվել է «Զանգ», հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ վերադառնում է փողոց եւ իր գործողություններն սկսելու է նոյեմբերի 25-ին Մաշտոցի պուրակից: Նշենք, որ «Զանգ» շարժման ակտիվիստներից է Միքայել Նահապետյանը, ով դուրս է եկել «Քաղաքացու որոշում» կուսակցությունից:

Հայտարարությունում ասվում է. «Արժանապատվության շարժում» նախաձեռնությունը հիմնադրած քաղաքացիները մեկամսյա շտաբային աշխատանքներից հետո վերադառնում են փողոց՝ անթույլատրելի համարելով ՀՀ կառավարության կողմից ՀՀ տարածքների և իրավունքների նկատմամբ վերաբերմունքը և Արցախի պաշտպանության Հայաստանի տված խոստման դրժումը և համոզված լինելով, որ Հայաստանում կառավարող ուժի ներկայիս վարած ներքին և արտաքին քաղաքականության պատճառով մենք հանգելու ենք ավելի մեծ ու անլուծելի խնդիրների։

Մենք համոզված ենք, որ այդ խնդիրների լուծման ճանապարհը որոշելը մեր՝ քաղաքացիներիս բացառիկ իրավունքն ու պատասխանատվությունն է։

«Արժանապատվության շարժումը» վերանվանվել է «Զանգ» և «Զանգ» շարժումը մեկնարկում է այս շաբաթ օրը, ժամը 16:00-ին՝ Մաշտոցի պուրակից։

Քննարկումների արդյունքում մենք ձևավորել ենք գործելու սկզբունքներ և ճանապարհային քարտեզ, որով նպատակադրված ենք հանրային համաձայնության արդյունքում ստեղծել իրապես ինքնիշխան պետություն՝ միջազգային իրավունքի սուբյեկտին հատուկ որոշումներ կայացնելու շրջանակներով և քաղաքացիների կողմից միմյանց ֆիզիկական անվտանգության, իրավունքների և մշակութային ինքնության պաշտպանության ու զարգացման գործում հասնել հանրային համերաշխության՝ պետության երաշխավորության ներքո։

Այդ նպատակներին հասնելու համար մենք պետք է հեռացնենք ներկայիս կառավարող ուժին՝ այն փոխարինելով շարժման նպատակներին հավատարիմ, գործունակ ժամանակավոր կառավարիչներով։ Այս առնչությամբ մեր գործունեության սկզբունքներին և ճանապարհային քարտեզին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հրապարակված Մանիֆեստում:

Մենք գիտենք, որ ինչպես հանրությանը, այնպես էլ լրատվամիջոցներին այս Շարժման վերաբերյալ բազմաթիվ հարցեր կարող են հետաքրքրել, այդ թվում և

- թե ինչու է Շարժումը կոչ անում միանալ վրանի տեղադրման ակցիային,

- թե ինչ գաղափար ունի վրանը,

- թե ով է լինելու Շարժման առաջնորդը,

- թե Շարժումը հաջողելու պարագայում ինչ ճանապարհով է գնալու նոր ձևավորվելիք կառավարությունը և այլն։

Այդ հարցերի պատասխաններին կարող եք ծանոթանալ ստորև բերվող հղումներում․

- Ինչու պիտի հեռանա Նիկոլ Փաշինյանը․ պահանջների հիմնավորում

Ով է լինելու Շարժման առաջնորդը

Ինչպես հաղթեր Նիկոլին

Հաճախ տրվող հարցեր

«Զանգ» շարժման ներկայացուցիչ Միքայել Նահապետյան

  • Կիսվել: