ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բելառուսում մտածում են երկրորդ ԱԷԿ կառուցելու մասին. Լուկաշենկո

Բելառուսում մտածում են երկրորդ ԱԷԿ կառուցելու մասին. Լուկաշենկո

Բելառուսի իշխանությունները մտածում են երկրում երկրորդ ատոմակայանի կառուցման մասին։ Այս մասին Կոստյուկովիչի քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, տեղեկացրել է ԲելՏԱ-ն։

«Հավանաբար, մեր հասարակությունն արդեն հաղթահարել է հետչեռնոբիլյան համախտանիշը... Առայժմ մտածում ենք... Շատ կցանկանայինք կառուցել երկրորդ կայանը»,- նշել է Լուկաշենկոն։

Պետության ղեկավարը վստահություն  է հայտնել, որ Մինսկը ճիշտ որոշում է կայացրել՝ Բելառուսի ԱԷԿ-ը կառուցելով։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: