ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Յուրի Կոտենոկի վիճակը լավանում է, Երևանից Մոսկվա տեղափոխվելու համար հակացուցումներ չկան

Յուրի Կոտենոկի վիճակը լավանում է, Երևանից Մոսկվա տեղափոխվելու համար հակացուցումներ չկան

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտենոկի վիճակը լավանում է, Երևանից Մոսկվա տեղափոխվելու համար հակացուցումներ չկան: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովին։

Նշենք՝ Յուրի Կոտենոկը եկեղեցու հրետակոծման ժամանակ վիրավորվելուց հետո տեղափոխվել էր Երևան: Հոկտեմբերի 10-ին հաղորդվել էր, որ լրագրողը դուրս է եկել կոմայից, անջատվել արհեստական շնչառության սարքից ու սկսել խոսել: Կոտենոկը տեղում ավարտին է հասցնել բոլոր բժշկական և վերականգնողական պրոցեդուրաները:

Հիշեցնենք, որ 2 շաբաթ առաջ երկու անգամ հրթիռակոծվել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, որի հետեւանքով վիրավորվել և մարմնական վնասվածքներ են ստացել ռուս լրագրողներ Յուրի Կոտենոկը, Լևոն Արզանովը և նրանց ուղեկցող խմբի անդամ Հրանտ Բադալյանը, որոնք եկեղեցու առաջին հրթիռակոծումից հետո եկել էինք դեպքի վայր՝ ավերածության հետևանքները լուսաբանելու:

 

  • Կիսվել: