կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Յուրաքանչյուր ոք, ով գեթ մեկ անգամ այցելել է Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն, գիտի, որ այստեղ բոլորն իրար հավասար են. ԱՀ ԱՆ

Յուրաքանչյուր ոք, ով գեթ մեկ անգամ այցելել է Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն, գիտի, որ այստեղ բոլորն իրար հավասար են. ԱՀ ԱՆ

1992թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ դեկտեմբերի 3-ին նշվում է Հաշմանդամների միջազգային օրը(International Day of Persons with Disabilities) : Օրվա նպատակն է հանրության ուշադրությունը սեւեռել հաշմանդամների խնդիրների վրա, պաշտպանել նրանց արժանապատվությունը, ապահովել նրանց լիակատար ինտեգրումը հասարակության մեջ: Այս մասին հայտնում է ԱՀ Առողջապահության նախարարությունը:

Հաշմանդամներն առողջական խնդիրներ ունեցող անձիքն են, որոնք հասարակության մյուս անդամների նման, ունեն հիմնարար կարիքներ, որոնց մասին հիշատակվել է ներքին ու միջազգային կազմակերպությունների փաստաթղթերում: Հաշմանդամ են համարվում խուլ ու համրերը, կույրերը, նաև ֆիզիկական խնդիրներ ունեցող կամ մտավոր թերզարգացած անհատները:
Հաշմանդամների թիվն աշխարհում կազմում է բնակչության մեկ տասներորդը: Հասարակության այս խավը սովարաբար բախվում է ֆիզիկական, սոցիալ-տնտեսական ու վարքագծային պատնեշների , որոնք բացառում են հասարակության կյանքում նրանց լիարժեք, արդյունավետ և իրավահավասար մասնակցությունը: Բոլոր երկրներում էլ կան հաշմանդամություն ունեցող անձինք, և սխալ է որևէ ֆիզիկական արատի պատճառով նրանց տարանջատել հասարակությունից:

Արցախում գործող Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը The Lady Cox Rehabilitation Centre ստեղծման առաջին իսկ օրվանից(1998թ․սեպտեմբեր) իր ծառայություններն է մատուցում Արցախում ապրող տարբեր ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող անձանց՝ առանց տարիքային սահմանափակման։ Այստեղ ստեղծվել և շարունակում են ստեղծվել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձիք կարողանան ստանալ լիարժեք բուժում և ինտեգրվել հասարակությանը։

Յուրաքանչյուր ոք, ով գեթ մեկ անգամ այցելել է Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն, քաջատեղյակ է, որ պատերից այն կողմ մի ուրիշ աշխարհ է, ուրիշ մթնոլորտ, բոլորը իրար հարազատ են ու հավասար։

Այդ պատճառով Հաշմանդամների միջազգային օրը՝ դեկտեմբերի 3-ին, միջոցառումների անցկացումն ուղղված է հաշմանդամների խնդիրներին, նրանց արժանապատվության, իրավունքների պաշտպանության և բարեկեցության ապահովման վրա հասարակության ուշադրությունը հրավիրելու, ինչպես նաև կենտրոնացնելու այն առավելությունների վրա, որոնք հասարակությունը ստանում է քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակույթային կյանքում հաշմանդամների մասնակցության շնորհիվ: Այս օրը հռչակվել է հասարակության կյանքում հաշմանդամների լիարժեք և հավասար մասնակցության, մարդու իրավունքների պաշտպանության նպատակով:

  • Կիսվել: