երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Առողջական ծանր խնդիրներ ունեցող ԱՀ քաղաքացիների տեղափոխումը Երևան շարունակում է անհնար մնալ․ ԱՀ ԱՆ

Առողջական ծանր խնդիրներ ունեցող ԱՀ քաղաքացիների տեղափոխումը Երևան շարունակում է անհնար մնալ․ ԱՀ ԱՆ

Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով առողջական ծանր խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Երևան շարունակում է անհնար մնալ:
«ԱՀ առողջապահության նախարարությունը գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը նրանց մասնագիտական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ՝ կապ պահպանելով նաև Երևանի մասնագետների հետ:
Ներկա պահին առաջին օգնության համար անհրաժեշտ դեղերի և բժշկական պարագաների պակաս չկա: Այդուհանդերձ, անհանգստացնող է, որ դեղամիջոցների մատակարարումը դարձել է անհնարին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: