ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Ընտրությունների վերահսկման կոմիտե» է հիմնվել

«Ընտրությունների վերահսկման կոմիտե» է հիմնվել

Հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններն ունեն բացառիկ կարևորություն ոչ թե մեր Հայրենիքի զարգացման, այլ բուն գոյության տեսանկյունից. Մեր երկրում երբեք որևէ ընտրական գործընթաց չի հանգել «լինել-չլինելու» երկընտրանքի։ Այս մասին հայտարարություն են տարածել 5 հանրային գործիչներ:

Հայտարարությունում ասվում է. «Այս առումով թե՛ բուն ընտրության և թե՛ նախընտրական ու հետընտրական գործընթացների նկատմամբ պատշաճ հանրային վերահսկողությունը ձեռք է բերել հատուկ նշանակություն։

Վերոգրյալը նկատի ունենալով և իշխանությունների նկատմամբ տարբեր ձևաչափերով հանրային վերահսկողության մեր փորձը հաշվի առնելով՝ մենք, հինգ հանրային գործիչներս, որոշել ենք համատեղել մեր ջանքերն ու հիմնել «Ընտրությունների վերահսկման կոմիտե»։ Կոմիտեի ծրագրերի և աշխատանքների վերաբերյալ հունիսի 2-ին ժամը 12։00-ին Opera Suite Hotel-ում հանդես կգանք մամուլի ասուլիսով։ Հասցե՝ Ռաֆայել Լեմկին 1/3, մուտքը՝ Բաղրամյան պողոտայից։

Ռուբեն Մելիքյան, իրավապաշտպան

Նաիրա Զոհրաբյան, ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր

Նարեկ Սամսոնյան, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ

Աղասի Ենոքյան, «Մեդիապաշտպան» նախաձեռնության ղեկավար

Անահիտ Սարգսյան, փաստաբան

  • Կիսվել: