շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ըմբշամարտի ԵԱ․ Անդրեասյանը հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Ըմբշամարտի ԵԱ․ Անդրեասյանը հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Ըմբշամարտի ԵԱ․ Անդրեասյանը հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Ազատ ոճի հավաքականի ներկայացուցիչ, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը 3:1 հաշվով հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, փոխանցում է armsport-ը։
 
Ավելի վաղ 65 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը 6:4 հաշվով հաղթել էր սերբ ըմբիշին մեկնարկային գոտեմարտում: 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը ևս հաղթանակով է մեկնարկել մրցաշարում։
 
Հայաստանի հավաքականները մրցավայր են մեկնել հետևյալ կազմերով․
 
Հունահռոմեական հավաքական․
 
Ռուդիկ Մկրտչյան (55 կգ)
Գևորգ Ղարիբյան (60 կգ)
Հրաչյա Պողոսյան (63 կգ)
Սլավիկ Գալստյան (67 կգ)
Մալխաս Ամոյան (77 կգ)
Կարապետ Չալյան (82 կգ)
Դավիթ Օվասափյան (130 կգ)
գլխավոր մարզիչ՝ Էդուարդ Սահակյան
 
Ազատ ոճի հավաքական․
 
Մանվել Խնձրցյան (57 կգ)
Արսեն Հարությունյան (61 կգ)
Գեւորգ Թադևոսյան (65 կգ)
Արման Անդրեասյան (70 կգ)
Հրայր Ալիխանյան (74 կգ)
Արման Ավագյան (79 կգ)
Հովհաննես Մխիթարյան (92 կգ)
գլխավոր մարզիչ՝ Հաբեթնակ Կուրղինյան
Մրցաշարը կմեկնարկի մարտի 28-ին և կավարտվի ապրիլի 3-ին։

  • Կիսվել: