չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Վճռաբեկի որոշմամբ՝ Արամ Դանիելյանի կինը զրկվեց 5500քմ անտառի նկատմամբ սեփականության իրավունքից. Hetq

Վճռաբեկի որոշմամբ՝ Արամ Դանիելյանի կինը զրկվեց 5500քմ անտառի նկատմամբ սեփականության իրավունքից. Hetq

Շուրջ երեք տարի տևած դատական գործընթացներից հետո պետությանը կվերադարձվի Ծաղկաձորում ապօրինի սեփականաշնորհված 0.55 հեկտար մակերեսով անտառը։ Ծաղկաձորի սկզբնամասում գտնվող անտառապատ տարածքը կեղծ աճուրդում սեփականաշնորհել էր Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի կինը՝ Զարիկ Գևորգյանը։ Այս մասին հայտնում է Հետքը։

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը օգոստոսի 3-ի վճռով ուժի մեջ է թողել Վերաքննիչ դատարանի որոշումը, որն էլ ուժի մեջ էր թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։ Իսկ առաջին ատյանում՝ Եղվարդ քաղաքի դատարանը 2022թ․-ին վճռել էր բավարարել Գլխավոր դատախազության հայցը՝ անվավեր ճանաչել 2007թ․-ին Կոտայքի մարզպետարանի կազմակերպած աճուրդը։ Դատարանի վճռով՝ որպես անվավերության հետևանք, անվավեր էր ճանաչվել Զարիկ Գևորգյանի անունով 0.55 հա հողամասի նկատմամբ գրանցված սեփականության իրավունքը։ Կոտայքի մարզպետարանը պետք է Զարիկ Գևորգյանին վերադարձնի 3.4 միլիոն դրամ գումար, որը նա անտառային հողի համար վճարել էր։

Վճռաբեկ դատարանի այս որոշումը կարևոր է, քանի որ Գլխավոր դատախազությունը ևս 24 հողամասի աճուրդներ դեռ վիճարկում է դատարանում (գրեթե նույն փաստական հանգամանքներով)։ Ենթադրվում է, որ Վճռաբեկի այս որոշման պայմաններում մյուս բոլոր գործերում ևս դատախազության հայցերը վերջնարդյունքում կբավարարվեն։ Հայցերը դատարանում ներկայացնում է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ Աղավնի Մադոյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: